Հասարակություն 

Limp Bizkit ռոք խմբի մենակատարը ցանկանում է ռուսաստանյան անձնագիր ստանալ

Limp Bizkit ռոք խմբի մենակատարը ցանկանում է ռուսաստանյան անձնագիր ստանալ ու բնակարան գնել Ռուսաստանում:
Ամերիկյան ռոք երաժիշտ Ֆրեդ Դերստը ցանկություն է հայտնել ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն:

Միաժամանակ, երաժշտի խոսքերով, նա ակտիվորեն ձեռնամուխ է եղել բնակարանի որոնման ու ձեռքբերման գործընթացին: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ Limp Bizkit ռոք խումբը հյուրախաղերով ժամանելու է Ռուսաստան ու մտադիր է համերգներով հանդես գալ շուրջ 20 քաղաքներում:

Խմբի առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին Խաբարովսկում: Մայրաքաղաք Մոսկվայում երաժիշտները հանդես կգան հոկտեմբերի 31-ին:

Նույն շարքից