Վերջին ժամանակահատվածում ադրեջանական կողմը շփման գծում սկսել է հեռահար միջոցներ կիրառել։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.
«Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդն սկսել է ականանետեր կիրառել։ Իհարկե, դրանք անպատասխան չեն մնում: Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները»:
Նախարարը նաև նշեց, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է։