Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Այսօր նման որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից դերասանն այսօր երեկոյան տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ կսպասի ՔԿՎ հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ։