Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանական կողմը հայտնում է երկու զինծառայողների կորստի մասին

analitik.am

Haqqin.az լրատվական կայքը հայտնում է, որ Ղազախի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, ենթասպա Ռուսլան Գալիբ օղլու Աղաեւը (ծնվ. 1991 թ.) զոհվել է:

Եվս մեկ զինծառայող, Գիզիր Մամեդովը «հիվանդությունից» մահացել է Շաքիի զինվորական հոսպիտալում:

Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից Ադրբեջանի զանգվածային տեղեկատվական միջոցների և սոցիալական ցանցերի մոնիթորինգի արդյունքների համաձայն` 2015 թվականի 8 ամսվա ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում ընդհանուր առմամբ 50 զինծառայող մահացել է: Նրանցից 21-ը զոհվել են մարտական պայմաններում, 29-ը` ոչ մարտական պայմաններում (Meydan TV):

Նույն շարքից