Ռուսական «Անիմակորդ» ստուդիան YouTube վիդեոհոսթինգում տեղադրել է «Մաշան և արջը» մուլտսերիալի վերջին սերիան։ Մուլտսերիալի հեղինակները չեն պլանավորում շարունակել նկարահանումները։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նախագծի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն հայտարարել է, որ «Անիմակորդին» կարող են չբավականացնել ռեսուրսները՝ նոր սերիաներ նկարահանելու համար:
«Մաշան և արջը» սկսել է թողարկվել 2009 թվականից։ Մուլտսերիալի հեղինակ Օլեգ Կուզովկովը, ով «Անիմակորդ» ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է, նախագիծը մտահղացել է 1996 թվականին։