Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

2015թ. 1-ին կիսամյակում $21.9 մլն-ի ապրանք է ներմուծվել՝ որպես մարդասիրական օգնություն. ՀՀ ԱՎԾ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ որպես մարդասիրական օգնություն 21.9 մլն դոլար արժողությամբ ապրանքներ են ներմուծվել Հայաստան 2015թ. հունվար-հուլիսին ամիսներին:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների` 2015թ. հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 1 482.7 տոննա ապրանք, որ արժեքը կազմել է 10.4 մլրդ. դրամ կամ 21.9 մլն. ԱՄՆ դոլար:

Ստացված օգնության 42.0%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.3%-ը` մանածագործական իրերը, 11.1%-ը`սարքեր և ապարատները, 8.6%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, 6.4%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.8%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 15.8%-ը` մնացած ապրանքները:

Նույն շարքից