Հասարակություն 

Ոստիկանությունը ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել

Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են պայքարը ապօրինի ծառահատումների դեպքերը բացահայտելու և դրանք կանխարգելելու ուղղությամբ:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից սեպտեմբերի 1-ին անցկացված ստուգումների ընթացքում կանգնեցվել են մի շարք ավտոմեքենաներ, որոնցում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր: Պատկերը հետևյալն է.

ոստիկանության Կենտրոնականի բաժին` մոտ 10.3 խմ,

ոստիկանության Ապարանի բաժին` մոտ 106.5 խմ,

ոստիկանության Սևանի բաժին` մոտ 12.5 խմ,

ոստիկանության Սպիտակի բաժին` մոտ 206 խմ,

ոստիկանության Հրազդանի բաժին` մոտ 19.1 խմ,

ոստիկանության Դիլիջանի բաժին` մոտ 55.5 խմ, 4000 հատ փայտե արկղի կիսապատրաստուք:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Հայտնաբերված բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

Նույն շարքից