Հասարակություն 

Տեղի ունեցավ Գուրգեն Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությունը

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցավ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը:

Արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն-Տեր Պետրոսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրամանատարներ ԼՂՀ-ից, ազատամարտիկներ, զինվորականներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գուրգեն Դալիբալթայանը բոլորի հուշերում կմնա որպես լավագույն գործիչ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է ռազմական գործին:

Նշենք, որ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Լուսանկարը` News.am-ի:

Նույն շարքից