Միջազգային Քաղաքականություն 

Օբաման ստացել է Սենատի աջակցությունը Իրանի հետ համաձայնագրի հարցում

analitik.am

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման աջակցություն է ստացել 34 սենատորից, ովքեր կողմ են արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությանը:

Ինչպես փոխանցում է BBC-ն` անհրաժեշտ 34 ձայնն ապահովել է Մերիլենդ նահանգի դեմոկրատ սենատոր Բարբարա Միկալսկին:

34 սենատորի աջակցությունը Օբամային հնարավորություն է տալիս վետո սահմանել բանաձևի նկատմամբ այն դեպքում, երբ Կոնգրեսը փորձի արգելափակել Իրանի հետ գործարքը:

Սենատորներից 32-ը դեմոկրատներ են, 2-ը` անկախ:

 

Նույն շարքից