Միջազգային Քաղաքականություն 

Եգիպտոսի դատարանը «Եղբայր մուսուլմաններ»-ի ղեկավարներին թողել է ահաբեկիչների ցուցակում

analitik.am

Եգիպտոսի վճռաբեկ դատարանը չորեքշաբթի մերժել է «Եղբայր մուսուլմաններ»-ի ղեկավարների բողոքարկումը, որոնք պահանջել են իրենց դուրս հանել ահաբեկիչների ցուցակից, հայտնում է RIA Novosti-ն:

Բողոքարկումը տրվել է իսլամիստների հոգևոր դաստիարակ Մուհամեդ Բադիայի, ինչպես նաև Եգիպտոսի բանտերում գտնվող կազմակերպության մյուս
ղեկավարների կողմից:

Դատարանի ներկայացուցչի կարծիքով՝ ավելի վաղ կայացած այդ որոշումը եղել է արդարացի, քանի որ նրանք մասնակցել են բռնություններին, որոնց համար արդեն դատապարտվել են ցմահ բանտարկության կամ մահապատժի: Եգիպտոսի վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է վճռական և բողոքարկման ենթակա չէ:

Բանտարկյալների շարքում է նաև հոգևոր դաստիարակ Մուհամեդ Բադիան, ով արդեն ունի երկու ցմահ և երկու մահապատժի դատապարտվածություն:

Նույն շարքից