Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն Արկտիկայում ամրապնդվելու համար ձեռնամուխ է եղել սառցահատների արտադրության

analitik.am

Ամերիկյան քաղաքագետները խոստովանում են, որ Միացյալ նահանգները զիջում են Ռուսաստանին Արկտիկայի յուրացման հարցում:
Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ը տիրապետում է ընդամենիը 3 սառցահատի, այնինչ Ռուսաստանն իր տրամադրության տակ ունի 40 սառցահատ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Այսպիսով, Բարաք Օբաման ձգտելով ընդլայնել հյուսիսային նավատորմն ու ձեռնամուխ լինելով սառցահատների արտադրությանը, նպատակ է հետապնդում ամրապնդել իր դիրքերն Արկտիկայում ու Ռուսաստանի զրկել երկրամասն ամբողջությամբ յուրացնելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Արկտիկայում հաստատել է 10 ռազմաբազա, որոնք հագեցած են արդիական զինատեսակներով ու սարքավորումներով, սուզանավերով ու ավիակիր սառցահատներով:

Նույն շարքից