Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել արտասահմանյան դեղերի և բժշկական սարքավորումների ներմուծումից հանրային գնումների համար:
«Մենք չենք հրաժարվի ներկրվող բժշկական սարքավորումներից այնքան ժամանակ, քանի դեռ չհաստատվի 100 տոկոսանոց վստահություն հայրենական արտադրանքի որակի վրա: Յուրաքանչյուր որոշում կշռադատված կլինի և կհամաձայնեցվի բժշկական հանրության հետ»,-նշել է վարչապետը: