Հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերում գիշերը բավականին լարված է եղել: Այս պահին համեմատաբար հանգիստ է: Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողներ չեն տուժել, վիրավորվել է երկու քաղաքացիական անձ, նրանք հիվանդանոցում են, իրենց մասին տեղեկություններ տալու իրավասություն չունեմ»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը: