Հայաստան Քաղաքականություն 

ՀՀԿ-ն ԳՄ նիստին հնարավոր է քննարկվի արդարադատության նախարարի հարցը

analitik.am

Հայաստանի հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 3-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Նիստը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում ժամը 20:00-ին:

Անդրադառնալով նիստի օրակարգին՝ Թադևոսանն ընդգծել է, որ գործադիր մարմնի նիստերի ընթացքում օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության առաջնորդի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա:

Հարցին՝ հնարավոր է քննարկվի արդարադատության նախարարի հարցը, Թադևոսյանն ընդգծել է, որ հնարավոր է քննարկման դրվի նաև այդ հարցը: «Ամեն ինչ հնարավոր է: Մեզ մոտ սովորաբար քննարկվում են ներքաղաքական, ներկուսակցական բազում հարցեր: Հնարավոր է, որ քննարկվի նաև այդ հարցը, սակայն կարող է նաև չքննարկվել»,- ասաց Թադևոսյանը:

Նույն շարքից