Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիացի դատավորները փակել են Արաֆաթի մահվան պատճառների մասին քրեական գործը

analitik.am

Inform.kz կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիացի դատավորները փակել են Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառների մասին քրեական գործը։

Հայտնի է, որ դատարանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Նանտեր քաղաքի դատախազությունում եկել են եզրակացության, որ Արաֆաթի թունավորման մասին վարկածն ապացուցել հնարավոր չէ:

Արաֆաթի այրու փաստաբանը հայտարարել է, որ իրենք կբողոքարկեն գործի փակման մասին որոշումը վերաքննիչ դատարանում: Նա պնդում է, որ 2004 թվականին նրա մահը քաղաքական սպանություն է եղել:

 

Նույն շարքից