Հասարակություն 

Աշխարհի ամենափոքր կինը

Աշխարհի ամենափոք կինն է Ջիոտի Ամգեն, ով ապրում է Հնդկաստանում: Նրա հասակը ընդամենը 62,8 սմ է, իսկ քաշը՝ 5,4 կգ: Աղջիկը ծնվել է 1,3 կգ քաշով:

Ջիոտան ծնվել է հնդկական Նահպուր քաղաքում, ունի մի քանի եղբայր և քույր: Չնայած իր կարճ հասակին՝ աղջիկը մեծ ուրախությամբ է ընդունել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու լուրը:
Ի դեպ, Ջիոտան առաջին անգամ չի գրանցվում Գինեսի գրքում. մինչ այդ նա կրել է «Աշխարհի ամենակարճ պարմանուհի» տիտղոսը:interesting_201112201123004

Նրա կարճ հասակը բժիշկները որակել են որպես շատ հազվադեպ պատահող հիվանդություն, որը հնարավոր չէ բուժել:
Նրան ճանաչում են ոչ միայն Հնդկաստանում, այլև ողջ աշխարհում: Բոլիվուդյան պրոդյուսերներն աղջկան մի քանի անգամ առաջարկել են նկարահանվել ֆիլմերում, ինչին Ջիոտան անմիջապես համաձայնվել է:

Ի դեպ, ամենափոք կինը ունի բժշկական կրթություն:
Աղջիկը այդքան էլ չի մտահոգվում իր կարճ հասակից, հակառակը, իրեն լիարժեք մարդ է համարում և հպարտանում է, որ դրանով հանրահայտ է դարձել: 

interesting_201112201123005

liliput-0002

Նույն շարքից