Հայաստան Քաղաքականություն 

Շատ հաճելի Սահմանադրություն է. Կարո Կարապետյան

analitik.am

ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ԲՀԿ-ից դուրս եկած, բայց ԲՀԿ խմբակցության անդամ մնացած պատգամավորների հետ:

Հանդիպմանը ներկա Կարո Կարապետյանը հայտնել է իր կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

«Ես ընդունում եմ նոր Սահմանադրությունը, կանգնած ենք նախագահի կողքը, պտի օգնենք: Նախագիծը շատ լավն ա, շատ ընտիր ա և դրական ա», զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը:

Լրագրողների այն հարցին, թե Նախագիծը կարդացե՞լ է Կարո Կարապետյանը և որևէ մտահոգություն չունի՞, նա պատասխանեց. «Ոչ մի մտահոգություն չունեմ: Իրավաբան մարդ եմ, անձամբ կարդացել եմ, որ չկարդամ բա ոնց կլնի: Երկու հատ էլ իրավաբան օգնական ունեմ»:

«Սահմանադրությունը ոնց որ գրել են, իմ համար հաճելի ա: Կարդացել եմ, ընթերցել եմ, շատ հաճելի, նորմալ գրած ա, շատ գրական գրած ա: Մեր ժողովրդի, մեր ապագայի համար շատ հիանալի Սահմանադրություն է»,-նշել է պատգամավորը:

Նույն շարքից