Ատամների գույնը մեծամասամբ կախված է ապրելակերպից: Որոշ մթերքներ ու խմիչքներ կարող են ամրապնդել Ձեր ատամների առողջությունը, որոշներն էլ՝ հակառակը, դրանք ավելի մուգ ու թույլ դարձնել:
1. Ծխախոտ
Նիկոտին, որը պարունակվում է ծխախոտի մեջ, ատամներին դեղին գույն են հաղորդում, և սպիտակեցնող ատամի մածուկները, որպես կանոն, չեն օգնում:
2. Գինի
Անխակ իր գույնից՝ գինին ազդում է ատամների գույնի վրա, քանի որ տանին է պարունակում, որոնք չորացնում են բերանը: Նույնիսկ սպիտակ գինին անվտանգ չէ ատամների համար:
3. Թեյ ու սուրճ
Ատամների էմալի վրայի շագանակագույն բծերը կարող են կուտակվել և զարգանալ սուրճի ու թեյի՝ հատկապես սև թեյի սիրահարների մոտ:
4. Կոնֆետ
Տարատեսակ կոնֆետներն ու այլ տեսակի քաղցրավենիքն անպայման կներկի Ձեր ատամները: Բացառություններ այստեղ չկան:
5. Հատապտուղներ
Հատապտուղները (հաղարջ, բալ, եւ այլն) ևս ազդում են ատամների գույնի վրա: Իսկ ահա խնձորը, կանաչ խաղողըն ու բանանը, ի տարբերություն հատապտուղների, չեն վնասի Ձեր ժպիտին: