Վերջին շրջանում դիզայներները սկսել են ավելի հաճախ մտածել ոչ միայն մարդու հարմարավետության, այլ նաև ընտանի կենդանիների հաճելի ժամանցի մասին: Ներկայացնում ենք այս ոլորտի առավել հետաքրքիր լուծումները:
Բելգիական Corentin Dombrecht դիզայն-ստուդիայի աշխատակիցները մտածել են այնպես անել, որպեսզի կենդանիները կարողանան գրապահարանից գրապահարան ցատկել՝ չվնասելով գրքերը:
Այս սեղանի հեղինակն է ճապոնացի դիզայներ Կոիչի Ֆուտացումատան:
Այս կահույքը ստեղծելու գաղափարը պատկանում է կորեացի դիզայներ Սեունգջի Մունին:
Այս հարմարավետ բազմոցը ստեղծել է Սեունգժի Մունը: Բազմոցի կողքին ամրացված է նաև մի փոքր տնակ կատուների և շների համար, իսկ տնակի պատշգամբը կարող է ծառայել որպես ամսագրերի պատվանդան:

Չինացի դիզայներ Ռուան Հաոն՝ Lycs Architecture-ից, իր աշխատանքային սեղանն այնպես է նախագծել, որպեսզի միջով կենդանիները հանգիստ ելումուտ անեն:
Ամերիկացի դիզայներ և ճարտարապետ Փոլ Քվեթոն կարողացել է միավորել շարժական աթոռն ու շան համար նախատեսված տնակը:
Արտասովոր Sofist բազմոցը ստեղծելու գաղափարը պատկանում է թուրք դիզայներ Սուլե Կոկին: Բազմոցի ներքնահարկը կարող է ծառայել կենդանիների համար որպես ննջասենյակ:
Դանիացի նկարիչ Մադսը, ով ապրում է ԱՄՆ-ում, թողարկում է Madshome ապրանքանիշի այսպիսի հետաքրքիր դիզայներական իրեր:





