Հայաստան Քաղաքականություն 

ԼՂՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբ աղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման, հրադադարի ռեժիմի հարգման ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով։

Նույն շարքից