Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ադրբեջանում հրատարակվել է «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկը, որի հեղինակն է գիտությունների դոկտոր Խատամ Ջաբբարլին, իսկ խմբագիրներն են փիլիսոփայության դոկտոր Իսրաֆիլ Մամեդովը, լեզվաբանության դոկտոր Սարլան Հասանովը, ինչպես նաև Սոխբատ Մամեդովը ու Թաիրա Ջաբբարլին:
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է լայն լսարանի համար ու բաղկացած է չորս մասից ՝ հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն, բառակապակցություն :
Սա առաջին հայերեն ուսումնական ձեռնարկն է, որը հրապարակվել է Ադրբեջանի անկախության տարիներին: