Միջազգային Քաղաքականություն 

ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումները

analitik.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերը անդրադարձել է լրագրողուհի Խադիջա Իսմայիլովային 7.5 տարով ազատազրկման մասին որոշմանը:

«Ցավում եմ Խադիջա Իսմայիլովայի դատավճիռի համար, նրան ազատազրկելու համար։ Ես արդեն բազմիցս կասկած եմ հայտնել նրա դեմ ներկայացված մեղադրանքների ճշգրտության վերաբերյալ։ Դատավճիռը լուրջ անհանգստություն է առաջացնում՝ հաշվի առնելով համակարգային խնդիրները և անկախ դատական համակարգի բացակայությունն Ադրբեջանում»,- նշել է ԵԽԽՎ ղեկավարը։

ԵԽԽՎ նախագահը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել բռնաճնշումները քաղհասարակության, իրավապաշտպանների և անկախ լրագրողների հանդեպ։

Նույն շարքից