Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը Բելառուսի տարածքում ավիաբազա կստեղծի

analitik.am

Ռուսաստանի կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստում որոշել է նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությանն ուղարկել Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա ստեղծելու մասին Ռուսաստանի և Բելառուսի միջև համաձայնագիրը:

Այս մասին ասված է նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է Gazeta-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է.

«Համաձայնագրի ստորագրումը կնպաստի օդային տարածքում Միության պետությունների արտաքին սահմանների համատեղ պաշտպանության կազմակերպմանը եւ Ռուսաստանի եւ Բելառուսի հակաօդային պաշտպանության Տարածաշրջանային միասնական համակարգի ստեղծմանը»:

Նույն շարքից