Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել դատապարտել ադրբեջանական ագրեսիան

analitik.am

Ամերիկացի կոնգրեսական, Արցախի բարեկամ Ադամ Շիֆը կոչ է արել սատարել Արցախի պետականությանն ու հակազդել ադրբեջանական ագրեսիային:

Կոնգրեսականը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշել է  իր 24-րդ Անկախության օրը: Մենք պետք է շարունակենք Արցախի ժողովրդի կողքին լինել ազատության, ինքնորոշման, և բարգավաճման իրենց պայքարում` աջակցելով այդ երիտասարդ ժողովրդավարությանը, նաև դատապարտենք ադրբեջանական ագրեսիան»:

Նույն շարքից