Հասարակություն 

Տավուշի սահմանապահ գյուղերի ուղղությամբ կրակահերթերի պատճառով վիրավորվել է 4 մարդ

Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի պատճառով սեպտեմբերի 3-ին վիրավորվել է 3 քաղաքացիական անձ և մեկ զինվորական:

«Արմենպրես»-ի այս տեղեկատվությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ զինվորականի կյանքին վտանգ չի սպառնում: «Քաղաքացիականների վիճակի մասին ոչինչ ասել չենք´ կարող, մեր կողմից չի վերահսկվում, տարվել են հիվանդանոցներ: Զինվորականի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Հաջողվել է տեղափոխել Երևան»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ընդհանուր իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: «Երեկ լարվածությունը բարձր է եղել` չնայած նախորդ օրերի համեմատ մի փոքր ավելի ցածր: Կրկին կիրառվել են ակնանետեր, հրազենային տարբեր տրամաչափի զենքեր: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,-ասել է ՊՆ խոսնակը:

Նույն շարքից