Հռոմի պապ Ֆրացիսկոսը անսպասելիորեն մեկնել է Վատիկանից, որպեսզի անձամբ այցելի օպտիկայի սրահ ու մի քանի նոր ակնոց գնի, հայտնում է «Reuters»-ը:
Սրահի տերը, ով առաջ էլ էր ակնոց ընտրում Հռոմի պապի համար, իտալական հեռուստատեսությանը հայտնել է, որ այդ այցն իր համար անսպասելի էր, քանի որ սովորաբար պատվերը Վատիկան էին հասցնում նրա օգնականները:
Հռոմի պապը մոտավորապես կես ժամ մնացել է խանութում, պնդել, որ կվճարի ակնոցի գինը ու խնդրել է դրանց համար օգտագործել հին շրջանակը:
Հաղորդվում է նաև, որ Հռոմի պապի անսպասելի այցի պատճառով սրահի շուրջ հավաքվել էր հետաքրրասերների մի ամբողջ ամբոխ ՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ ու Հռոմի բնակիչներ: