Ֆեյսբուք Հասարակություն 

Կանայք մուրաբա են եփում, տղամարդիկ՝ փայտ կոտրում. Նիկոլ Փաշինյանը մեկնել է սահման

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, որ ինչպես տեղեկացրել ենք՝ գիշերը իր մի քանի կուսակիցների հետ մեկնել է Տավուշի մարզ: Պատգամավորը Facebook-ի իր էջում գրել է.

«Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր և Ներքին Ծաղկավան: Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների: Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում: Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը:

Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարևելու: Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են:) Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սևքար»,- իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ հայտնում է պատգամավորը:

11951954_10153609520608501_6868571584163239928_n11218884_10153609520648501_5621352753963534823_n11350742_10153609521018501_1837014195917417507_n

Նույն շարքից