Հասարակություն Իրավական 

Կյանքի իրավունքից զրկելը ծայրահեղ դեպքերում արդարացված է. Վարդան Պողոսյան

Կյանքի իրավունքից զրկելը ծայրահեղ դեպքերում արդարացված է։ Այս մասին սեպտեմբերի 4-ինկայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց սահմանադրական իրավունքի մասնագետ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Հանձնաժողովը, տեղի տալով հանրության դեմագոգ հայտարարություններին, նախագծում չի ընդգրկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սահմանափակումները։

«Ակնհայտ է, որ ծայրահեղ դեպքերում իշխանությունը պետք է իրավունք ունենա սպանել ահաբեկիչներին կամ սեփական ծառայակիցների վրա կրակած զինծառայողներին։ Խոսքը ոչ թե առօրյա, այլ հենց նման ծայրահեղ դեպքերի մասին է»,- հայտարարեց Պողոսյանը։

Նույն շարքից