Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Խաչվերաց տոնը կնշի սեպտեմբերի 13-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացն է: Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի խոսքով, ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ և տոնակատարություններ:
«Սեպտեմբերի 12-13-ը չպետք է խառնել սգո օրվա հետ: Այլ ինչպես յուրաքանչյուր տաղավար տոնին նախորդում է մեռելոցը, որ օրն էլ պետք այցելել հարազատների շիրիմներն: Ուրախությունը պետք չի խառնել տխրության հետ»,-հայտնեց նա: