Գիտություն Հասարակություն 

Կրթության ոլորտին հատկացումները չեն ավելանա,չնայած որ առաջին անգամ 8000-ով ավելի աշակերտ կլինի. ֆինանսների փոխնախարար

analitik.am

  Ինչպես տեղեկացնում է Թերթ.am-ը, կրթության ոլորտին 2015թ. բյուջեով կհատկացվի 127 մլրդ. 620 մլն. ՀՀ դրամ, որը հավասար է 2014թ. հատկացված գումարին, սա կազմում է ՀՆԱ-ի 2,65%-ը. բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Ըստ նրա, եթե 2014թ. ընթացիկ ծախսերի համար հատկացվել էր 109 մլրդ. դրամ, ապա 15-ի համար 120 մլրդ է: Փոխնախարարը նկատեց, թե կապիտալ ծախսերի գծով ունեն նվազում, նախ վարկային ծրագրերն են կրճատվել, նաև՝ դպրոցների հիմնանորոգման ծախսերը:

«Եթե կրթության զուտ ծախսերին նայենք, աճը կազմել է 11,5 մլրդ դրամ, այսինքն՝ բյուջեի հատկացման նույնը մնալը պայմանավորված է շինարարական ծախսերի փոփոխությամբ»,-ասաց նա:

Նույն շարքից