Նույնասեռ ամուսնությունները Հայաստանում եղել են եւ կմնան հակասահմանադրական։ Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը։
«Գործող Սահմանադրությամբ նույն սեռի անձանց միությունը ամուսնություն չի համարվում։ Նոր նախագծով՝ նույնպես։ Նման միությունները իրավական առումով ընտանիք չեն համարվում։ Հայաստանում նույն սեռի անձի հետ ամուսնություն կնքելու ցանկացած փորձ հակասում է Սահմանադրությանը»,- հայտարարեց նա։