Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է ռինգ դուրս գալ դերասան Սթիվեն Սիգալի հետ:
Պուտինը, Սիգալը և Չինաստանի պետական խորհրդի փոխվարչապետ Վան Յանը միասին այցելել են Ռուսկի կղզու օկեանարիում: Այնտեղ Վան Յանը նշել է, որ Պուտինի և Սիգալի հետաքրքրությունները համընկնում են մարտարվեստի ոլորտում և առաջարկել է նրանց ռինգ դուրս գալ:
Սակայն ՌԴ նախագահը հայտնել է. «Ես չէի դուրս գա»։