Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի գոմիկների մասին ալբոմի շնորհանդեսը Օսկանյանի «Սիվիլնեթ»–ն է կազմակերպել. Ստամբոլցյան

analitik.am

«Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն առաջարկում է սահմանադրական բարեփոխումների նախագծից հանել 36 և 58 հոդվածները, որոնք ըստ նրա՝ Սահմանադրության մեջ դրված ականներ են, որոնք պայթելու են ամեն մեկն իր ժամանակին:

Նա խոսեց Վենետիկի հանձնաժողովից և ընդգծեց, թե այդպես էլ չեն հասկանում՝ դա խորհրդատվակա՞ն կառույց է, թե՞ պարտադրող: «Ո՞վ է Վենետիկը, երբ ՀՀ-ն անկախացել էր եվրոպական երկրները հարց դրեցին մեր տնտեսություն քայքայելու: Կոպիտ հայտարարեցին, որ ծանր արդյունաբերությունը չզարգացնեք, որպեսզի կապ չլինի ՌԴ-ի հետ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց նա:

 

Խաչիկ Ստամբոլցյանն անդրադարձավ 36 հոդվածին և նշեց, թե կա մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիր և այդ ծրագրի մեջ 10 հոդվածով գրված է  յուվինալ օրենքը, որտեղ ձևակերպված է ընտանեկան բռնությունները: Ստամբոլցյանի խոսքով՝ բռնությունը բռնություն է, ինչ տարբերություն:

Նա շարունակեց, թե անհատական տվյալների պահպանության խնդիր կա: «Ու մեր մոտ ասում են նույնականացման քարտի մեջ երկու-երեք բան է, բայց դա դեռ բոլորը չէ, գրված է սեռական կողմնորոշում, ընտանեկան հարաբերություն, հարևանների հետ, այսինքն՝ լրտեսական ամենակեղտոտ գործարքների հետ են կապված, դեռ վերջում էլ գրած դոնորների հետ համաձայնությունը, այսինքն՝ այն կառույցները, որոնք կֆինանսավորեն: Նրանք ի՞նչ իրավունք ունեն այդ տվյալների հետ»,-ասաց նա:

 

Ստամբոլցյանն ասաց, թե տեղյակ է՝ Վենետիկի հանձնաժողովը մասոնական գրասենյակ է, և ի՞նքը պետք է որոշի տնտեսության վիճակը»:  «Ավելին` ասեմ ձեզ՝ կազմակերպել են և տպագրել Հայաստանի գոմիկների մասին ալբոմը՝ ծայրից ծայր,  իսկ գիտե՞ք շնորհանդեսն ո՞վ է կազմակերպել, մեր նախկին արտգործնախարար, այսօր դեպուտատ Օսկանյանի «Սիվիլնեթ» հեռուստատեսությամբ: Սրանք բոլորը ականներ են դրված մեր մեջ, մենք պետք է կարողանանք հասկանալ այս խնդիրը»,- ասաց նա:

Ստամբոլցյանը նաև դժգոհեց, թե Հայ առաքելական եկեղեցին պետությունից անջատել են: «Դա բոլշևիկյան ամենակեղտոտ քայլը եղավ: Եթե տղամարդ ենք ու համարում եք եկեղեցին ազգի նեցուկն է, պետք է պետությունը եկեղեցուց անջատ չլինի»,- ասաց նա:

«Մեզ Սահմանադրություն էլ պետք չի, միջազգային բոլոր նորմերը բերեք դրեք, ասենք՝ էս ա, միջազգայինը բոլորին գերակայում ենք: Չէ՞ որ մեր ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը միասեռականության մասին օրենք ընդունեց, որը գերակա է»,- ասաց նա:

Նույն շարքից