Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինան ցանկանում է Կոբզոնին, Լորակին և Բասկովին զրկել ժողովրդական արտիստի կոչումից

analitik.am

Tass.ru կայքի փոխանցմամբ՝ ռուս հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնը, ում ուկրինացիները պատրաստվում են զրկել ժողովրդական արտիստի կոչումից, իր գոհունակությունն է հայտնել այդ որոշման հետ կապված: Հայտնի է, որ նա դարձել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ժողովրդական արտիստ:

Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից զրկելու մասին օրինագիծը Գերագույն Ռադան գրանցել է նախօրեին, որով առաջարկվում է Անի Լորակին, Տաիսիա Պովալիին, Իոսիֆ Կոբզոնին և Նիկոլայ Բասկովին զրկել Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից:

Նույն շարքից