Հասարակություն 

Վահագն Հովնանյանի մարմինն այսօր կտեղափոխվի Բեյրութ

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այսօր  հրաժեշտ տվեցին սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանին:

Բարերարին կամերային երաժշտության տանից դուրս բերեցին նրա թոռնիկի` Գայանեի «Կիլիկա» երգի կենդանի կատարման ուղեկցությամբ: Դա Վահագն Հովնանյանի ամենասիրած երգն էր, և հատկապես սիրում էր, որ այն կատարում էր թոռնուհին:

Հովնանյանի գրասենյակից տեղեկացրեցին, որ Վ. Հովնանյանի մարմինն այսօր կտեղափոխվի Բեյրութ, որտեղ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում տեղի կունենա նրա հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողությունը: Այնուհետև բարերարի մարմինը կտեղափոխեն Հայաստան, որտեղ կամփոփեն նրա աճյունը, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ կհուղարկավորեն մեծն բարերարին:

 

Նոթբուքի լիցքավորման տնտեսման նպատակով Chrome-ը կանջատի այլ ներդիրների վրա տարբեր չօգտագործվող պլագիններ, ինչպես, օրինակ, Flash Player-ն է: Հետազոտությունների համաձայն՝ դա թույլ կտա նոթբուքին լիցքավորման սարքից անջատված լինելու դեպքում 15 տոկոսով ավելի երկար աշխատել։

Նույն շարքից