Հասարակություն 

​Ադրբեջանում աճեցրել են 49 կգ-անոց դդում

Ադրբեջանի Գուբայի շրջանի Զերգովա գյուղում աճեցրել են 49կգ քաշով և 1,8մ տրամագծով հսկայական դդում, հաղորդում է «Trend» գործակալությունը:

Հսկայական դդումը աճեցվել է Նադիր Գադինովի հողատարածքում: Ըստ նրա՝ ինքը ոչ մի հատուկ տեխնալոգիա չի կիրառել այդ դդումը աճեցնելու համար:

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ դդումը աճեցվել է 2010թ.-ին: Այն ունեցել 820 կգ քաշ և 5 մ տրամագիծ: Այն աճեցվել է ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում:

tikva_040915_03

Նույն շարքից