Միջազգային Քաղաքականություն 

Լարվածությունը Մերձդնեստրի ու Մոլդովայի միջեւ գնալով սրվում է

analitik.am

Մոլդովայի հանրապետությունը Մերձդնեստրում մոլդովական հեռուստաընկերության լրագրողների ձերբակալությունը գնահատել է պրովակացի ու անհանդուրժողականության դրսեւորում:
Մոլդավացի լրագրողները Մերձդնեստր են ժամանել սեպտեմբերյան միջոցառումները լուսաբանելու նպատակով, սակայն, ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից:

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, մոլդովական պատվիրակության ճնշումների պայմաններում միասնական վերահսկիչ կոմիտեի որոշմամբ նրանք ազատ են արձակվել, ինչից հետո վերադարձել են Քիշինեւ:

Մոլդովական իշխանությունները պահանջում են տեղի ունեցածին տալ քաղաքական գնահատական, քանի որ իրավապահների գործողությունները եղել են հակաօրինական. Լրագրողները ունեցել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Մերձդնեստրյան իրավապաների գործողությունները Մոլդովան գնահատել է անհանդուրժողականության ու թշնամության սերմանման արտահայտություն:

Նույն շարքից