Հայաստան Ռազմական Քաղաքականություն 

Հայաստանը Աշուլուգում կմասնակցի ՀՕՊ ռազմավարժանքներին

analitik.am

Հայաստանը կմասնակցի ՌԴ Աստրախանի մարզում՝ Աշուլուգ ռազմավարժարանում, մինչեւ սեպտեմբերի 11- ը անցկացվող ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգերի զինավարժանքներին։ Վարժանքներին կմասնակցեն նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկսհանը եւ Ղրղզստանը։

«Վարժանքներում կներգրավվեն Ту-22М3 ռմբակոծիչների, Су-34 բազմաֆունկցիոնալ կործանիչ- ռմբակոծիչների, Су-30СМ բազմանպատակ կործանիչների, ինչպես նաեւ МиГ-31БМ, Су-25СМ, Су-24МР, Су-27, МиГ-29СМТ ինքնաթիռների անձնակազմեր»,- ՏԱՍՍ- ին հայտնել է Ռուսաստանի օդա- տիեզերական զորքերի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կլիմովը։

Ըստ նրա՝ վարժանքների ընթացքում օդաչուները կաշխատեն հաղթահարել պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգերը, դուրս գալ մերձավոր օդային մարտի, արձակել անկառավարելի հրթիռներ եւ ավիացիոն հրանոթներով հարվածել ցամաքային նպատակակետերին։

Նույն շարքից