Հասարակություն 

«Ոտքի Հայաստանը» կոչ է անում բոլոր ուժերին միավորվել` Սահմանադրական բարեփոխումների դեմ

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը Սահմանադրական բարեփոխումների դեմ բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերին կոչ է անում միանալ իրեն: Այս մասին այսօր`սեպտեմբերի 4-ին, հայտարարեցին նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ:

«Մեր ժողովուրդն ինքն է այսօր տիրապետում այդ իրավունքին, սակայն եթե չձեռնարկենք Սահմանադրական փոփոխությունների դեմ քայլեր, մեր ժողովուրդը լուրջ խնդրի  առջեւ կկանգնի: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը համախմբվեն եւ թույլ չտան ժողովրդից խլել այդ իրավունքը»,-ասաց նախաձեռնության անդամներից Անդրիաս Ղուկասյանը:

Այսօր Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» շարժումը կմնա այնքան ժամանակ, մինչեւ ժողովրդի մոտ կտեսնեն այն մոբիլիզացիան, որը կբերի իշխանափոխության:

Նույն շարքից