Միջազգային Քաղաքականություն 

Մերկելի վարկանիշը կտրուկ ընկել է. Reuters

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը կտրուկ ընկել է միգրացիոն խնդրով նրա դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ARD հեռուստաընկերության անցկացրած հարցման համաձայն՝ կանցլերի վարկանիշը բավականին բարձր է մնում Գերմանիայում, սակայն նրա ժողովրդականությունը նախորդ ամսվա 63 տոկոսի համեմատ նվազել է միանգամից 4 տոկոսով։

Նշվում է, որ պատասխանողների մեծամասնությունը դժգոհություն է հայտնել միգրացիոն ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կանցլերի գործողությունների վերաբերյալ:

Մերկելին քննադատել են նաև ներգաղթյալների դեմ բռնի ցույցերին ոչ բավարար արագ արձագանքելու համար։

Նույն շարքից