Հայաստան Քաղաքական 

Քաղաքական էլիտայի վերաբաշխման առումով նոր սահմանադրությունը փոփոխություն չի բերի. սոցիոլոգ

Այս տարվա հարցումների արդյունքներիի պատասխանը կիլինեն հոկտեմբերին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով նրան, թե հասարակ քաղաքացին որքանով է տեղեկացված սահմանադրական փոփոխությունների նախագծին:

«Անցած տարվա հարցումների արդյունքով հարցածների 70 տոկոսը դեմ էին սահմանադրության փոփոխմանը»,-նշեց սոցիոլոգը:
Նրա խոսքերով նոր համարկարգով անմիջական ժողովրդավարական համակարգից անցում է կատարվու միջնորդավորվածի. «Մենք ընտրում ենք պատգամավորիների մի խումբ, ՏԻՄ-երի ղեկավարների, որոնք էլ կընտրեն նախագահին, իսկ այստեղ հասականալի չէ, ժողովրդի ձայնը տեղ կհասնի, թե ոչ: Այստեղ ուժեղանում է ՏԻՄ ընտրությունների արժեքը»:
Ադիբեկյանի խոսքերով՝ քաղաքական էլիտայի վերաբաշխման առումով նոր սահմանադրությունը փոփոխություն չի բերի:
«Եթե մենք մտնում ենք ԵՏՄ և նրա անդամ պետությունները գտնվում են նախագահական համակարգում, ապա ինչո՞ւ ենք մենք փոխում մեր համակարգը»,-ավելացրեց սոցիոլոգը:

Նույն շարքից