Հասարակություն գլխավոր 

«Տիգրան Մեծ» հիմնադրամը 100 մետրանոց եռագույնը ծածանել է Արարատի գագաթին

«Տիգրան Մեծ» Բարեգործական հիմնադրամը հուլիսի 29-ին Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100 մետրանոց եռագույնը ծածանել է Արարատ լեռան գագաթին:

Այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց հիմնադրամի նախագահ, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը:

Սրապիոն Գևորգյանի խոսքով, վերելքը ցանկանում էին սկսել հենց ապրիլի 24-ին, սակայն հարգելի պատճառներով հետաձգեցին և հուլիսի 29-ին արդեն Արարատ լեռան գագաթին են հասել, որտեղ էլ պարզել են 100 մետրանոց հայկական դրոշը և հարյուր վայրկյան լռությամբ հարգել Եղեռնի զոհերի հիշատակը:

«2015 թվականի ընթացքում Հայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում անցկացվել են «Եռագույն հրապարակ» ֆլեշմոբ-ակցիաներ, որոնց նպատակը Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների ուշադրությունը ևս մեկ անգամ Ցեղասպանության հարցի վրա սևեռելն էր, ինչպես նաև Հայաստանի մարզերի մեծ ու փոքր քաղաքներում բնակվող երիտասարդներին մեկտեղելն ու համախմբելը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»,- նշեց Սրապիոն Գևորգյանը:

Ֆոտոլրագրողի նախաձեռնությամբ նմանատիպ ֆլեշմոբեր են անցկացվել նաև Սփյուռքի մեծ ու փոքր գաղթօջախներում, նաև թուրքական տիրապետության տակ գտնվող քաղաքներում։ Սրապիոն Գեւորգյանը հայտնեց, որ Թուրքիայի տարածքում ակցիան իրականացնելու ժամանակ խոչընդոտներ են առաջ եկել, նրանց թույլ չեն տվել դրոշը բարձրացնել:

11800294_1038354779538792_5050632750068470163_n

Նույն շարքից