Սիրիայում ռազմական գործողությունների ընդլայման պայմաններում Ռուսաստանը շուրջ 2000 սիրացի փախստականի ժամանակավոր ապաստան է տրամադրել: Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի բնակիչներին չեն մերժել ու ընդունել են Ռուսաստանում:
Ներկայումս Ռուսաստանի դաշնությունում բնակվում է 120000 սիրացի փախստական, որոնցից 2000-ին տրամադրվել է ժամանակավոր ապաստան, 2666-ը ժամանակավոր գրանցում են ստացել, իսկ 2029-ը մարդ բնակության իրավունք է ձեռք բերել:
Այսպիսով բոլոր 5000 սիրացիները միգրացիոն հաշվառում են անցել:
Սիրիական հակամարտությունն, որ շարունակվում է 3 տարի, 130 հազար մարդու կյանք է խլել, շուրջ 2,3 միլիոնը դարձել են փախստական: Սա պաշտոնական տվյալներով, սակայն զոհերի թիվը կարող է գերազանցել ներկա վիճակագրական տվյալները: