Չեխիան Լեհաստանի ու մերձբալթյան երկրների հետ սկսել է հակառուսական պրոպագանդան՝ նպատակ հետապնդելով սեւացնել ու վարքաբեկել Ռուսաստանին:
Իր ամենամյա զեկույցում չեխական անվտանգության ծառայությունը վստահեցրել է, որ Ռուսաստանն իր հատուկ ծառայությունների միջոցով ձգտում է Եվրոպայում կազմավորել խորհրդային Կոմինտերնին բնորոշ կառույց:
Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, զեկույցում նշվում է, որ նպատակին հասնելու համար ռուսաստանյան հատուկ ծառայությունները օգտագործում են Եվրոպայի ձախ-արմատական ուժերին: Մասնավորապես Ռուսաստանի հիմնական նպատակն է Չեխիայում պրոպագանդիստական մեթոդներով ամրապնդել տնտեսական ու քաղաքական դիրքերը: