Հասարակություն 

Կանադան պատրաստակամություն է հայտնել Եվրոպայից ընդունել 5000 սիրիացի փախստականի

Սիրիայի շուրջ 5000 փախստականներ կարող են օգնություն ստանալ ու բնակվել Կանադայում: Կանադայի Օնտարիո նահանգի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել պատսպարել սիրիացի գաղթականներին:

Այդ նպատակի համար նահանգի իշխանությունները սկզբնական փուլում արդեն տրամադրել են 226 հազար դոլար: Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Օնտարիո նահանգի առողջապահության նախարար Էրիկ Հոսկինսը վստահեցրել է, որ նահանգի բնակչությունն ու իշխանությունները կանեն առավելագույնը՝ սիրիացի փախստականների օգնելու ու պատսպարելու համար:

Նահանգի իշխանությունները որոշել են չսպասել ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի որոշմանն, որ կարող է տեւական բնույթ կրել ու որոշել են ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ օգնության ձեռք մեկնել սիրիացիներին:

Նույն շարքից