Եթե Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ սկսի ահաբեկչական ԻՊ խմբավորման դեմ, ապա լուրջ խնդիրներ կառաջացնի կոալիցայի համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության միացյալ շտաբերի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեպսին, նշելով, որ Ռուսաստանը Սիրիայում գործող խմբավորումներին կտդիտի նույն համատեքստում ու կառաջնորդվի Բաշար Ասադին սատարելու դիրքերից:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն Ռուսաստանը սկսել է սիրիական նավահանգիստներ տեղափոխել ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու հրետանի:
Գեներալի խոսքերով, եթե Ռուսաստանը ռազմական գործողություններ ծավալի Սիրիայում գործող բոլոր 15 խմբավորումների դեմ, ապա դա լուրջ խնդիրներ կառաջացնի ու կնպաստի Բաշա Ասադի վարչախմբի դիրքերի ամրապնդմանն, ինչը չի բխում կոալիցայի շահերից:
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանն ինտերվենցիա է սկսել Սիրիայում եւ մտադիր է այստեղ տեղափոխել ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու հրետանային համակարգեր:
Պաշտոնական կրեմլը մեկնաբանելով տարածված լուրերը, հերքել է նմանատիպ տեղեկատվությունն ու հավաստիացրել, որ ռուսական ստորաբաժանումները չեն մասնակցում Սիրիայում ծավալվող ռազմական գործողություններին: