Հասարակություն 

Մեդվեդևը հպարտանում է Մոսկվայով

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կարմիր հրապարակում շնորհավորել է մոսկվացիներին և մայրաքաղաքի հյուրերին Քաղաքի օրվա կապակցությամբ, գրում է NTV-ն։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքը ոչ միայն ժամանակակից քաղաք է, այլև «խելացի», կյանքի և աշխատանքի համար հարմար քաղաք։

Մեդվեդևը Քաղաքի օրվան նվիրված արարողության բացման ժամանակ նաև հայտնել է, որ հպարտանում է Մոսկվայի ճակատագրով և հաջողություններով. «Մոսկվայում ապրելը և աշխատելը մեծ ուրախություն է և մեծ պատասխանատվություն»։

ՌԴ վարչապետի խոսքով՝ քաղաքապետարանը և Մոսկվայի կառավարությունն այդ ամենին հասնելու համար մեծ ջանքեր են ներդրել։

Նույն շարքից