Առաջին գծում մեր ստորաբաժանումները լրիվ վերահսկում են իրավիճակը, և լարվածությունը կգնա դեպի թուլացում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սամանին տիրող լարված իրավիճակի մասին:
Մովսես Հակոբյանի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով է իրավիճակը լարվում:
«Երբ միջնորդները սկսում են ակտիվ աշխատել, կազմակերպել հանդիպումներ, Ադրբեջանը մշտապես փորձում է լարել իրավիճակը՝ նպատակ ունենալով շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, որ ստեղծված իրավիճակն իրենց չի բավարարում ու գործնական քայլեր կիրառեն ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ի օգուտ իրենց», ասաց նա: