Հասարակություն Հոգեբանի անկյուն 

10 կարևորագույն բան, որոնք պետք է իմանալ 20 տարեկանում

analitik.am

Ամերիկացի գրող, բիզնես-թրենինգի մասնագետ Ժյուլիեն Սմիթի կյանքում հաջողության հասնելու խորհուրդները:

1.Առավելագույն չափով զբաղվեք ինքնակրթությամբ. դա հարուստ, անկախ ու երջանիկ լինելու ամենամեծ երաշխիքն է: Կարդացե՛ք որքան հնարավոր է շատ: Յուրացրե՛ք արագ կարդալու տեխնիկան՝ դրանով զարգացնելով նաև հիշողությունը:

2. Շփվե՛ք ու հաղորդակցվե՛ք բոլորի հետ: Դա հնարավորություն կտա մարդու մեջ գտնել հենց այն, ինչ ձեզ է դուր գալիս:

3. Առավելագույնս շփվե՛ք ձեզանից մեծ մարդկանց հետ: Նրանք ավելին գիտեն, քան ձեր հասակակիցները:

4.Պակասեցրե՛ք ձեր ծախսերը: Դա կապահովի վերևում նշված գաղափարների իրականացումը:

5. Նախապես ծրագրե՛ք ամեն ինչ. դա զարգացնում է տրամաբանությունը , հիշողությունն ու երևակայությունը:

6. Երիտասարդ տարիքից ավել քաշ մի՛ հավաքեք: Ձեր հորմոնները դեռ շատ պետք կգան:

7. Սովորե՛ք եփել: Դա շատ կհեշտացնի ձեր կյանքը ու թույլ կտա ուտելու սովորական թվացող գործընթացը հետաքրքիր դարձնել:

8. Քնե՛ք նորմալ ռեժիմով: Քունն ու կերակրի ինքնուրույն պատրաստումը թույլ չեն տա ավել քաշ ձեռք բերել:

9. Պահե՛ք նոթատետր: Հույսը հիշողության վրա մի՛ դրեք: Վստահե՛ք միայն փաստացի գրառումներին:

10. Մեծ նպատակ որոշե՛ք ձեզ համար: Մասնագիտացե՛ք կոնկրետ մի ոլորտում: Ուսումնառության 5 տարիները վատնեք մի գործ սովորելու վրա, ոչ թե տարբեր բաներ ուսումնասիրելու: Գուցե դուք հետագայում որոշեք փոխել ձեր մասնագիտությունը … լա՛վ մտածեք :

 

Նույն շարքից