Հասարակություն 

«Ես հետ կվերցնեմ իմ խոսքերը, եթե նրա ղեկավարած համակարգում շոշափելի առաջընթաց արձանագրվի». Ստյոպա Սաֆարյանը` Արփինե Հովհաննիսյանի մասին

«Խնդիրն Արփինե Հովհաննիսյանի մեջ չէ, խնդիրն այն է, որ Հայաստանը բոլոր նախարարական պաշտոններում և, ընդհանրապես, իշխանության բարձրագույն օղակներում կարիք ունի նոր բարեփոխիչների, ոչ թե հարմարվողների, սազանդարների, ովքեր միշտ կգովեն կատարված փոքրիկ քայլերը»,- Nyut.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր բացասական արձագանքը ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին` Արդարդատության նախարար նշանակելու փաստի մասին, նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը` ընդգծելով, որ իր համար մտահոգիչ է, որ նախարարներ նշանակելիս միանգամայն այլ չափանիշներ են հաշվի առնվում, բայց ոչ երբեք երկիրը, նրա քաղաքական համակարգը փոսից դուրս բերելու պահանջը:

«Եթե ոմանք կարևորում են կանանց ներկայությունը կառավարությունում, ես չեմ ասում, որ դա կարևոր չէ, բայց ինձ համար առաջնային էլ չէ, եթե ոմանք գտնում են, որ նախարարն առաջին հերթին պետք է գեղեցիկ լինի, ապա ես ամենևին այդ կարծիքին չեմ, եթե մյուսները գտնում են, որ պետք է անտարբեր լինենք ցանկացած նշանակման հանդեպ, ես կրկին չեմ կիսում այդ կարծիքը. ի վերջո նրանք են որոշում մեր բախտը»,- շեշտեց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ չի կարող հույսեր ունենալ, որ առկա խաղի կանոներում, որոնք, ըստ նրա, ընդունել է Արփինե Հովհաննիսյանը, որևէ էական փոփողություն կկատարվի արդարդատության համակարգում. «Ես պատրաստ կլինեմ իմ խոսքերը հետ վերցնել, եթե տեսնեմ, որ նրա ղեկավարած համակարգում շոշափելի առաջընթաց կա»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից